NEWS.am-ի հետ հարցազրույցում ադրբեջանական բնապահպանական  ՏԵՏԱ «Խազրի» ՀԿ-ի ղեկավար Լիդիա Գուլուզադեն, ով Երեւան է ժամանել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տարածաշրջանային համաժողովի մասնակցության համար, պատասխանել է տրանսսահմանային գետերի եւ աղտոտվածության վերաբերյալ մոնիտորինգի խնդիրներին վերաբերող հարցերին:

Համագործակցության ինչպիսի ՞ փորձ ունեք հայկական բնապահպանական ՀԿ-ների հետ:

Մենք բազմաթիվ լավ գործընկերներ ունենք: Նրանցից մեկի հետ մենք ծրագիր ենք մշակել տրանսսահմանային վտակի վերաբերյալ: Կարծում եմ, որ համագործակցությունը հնարավոր է:

Եղե՞լ են դեպքեր, երբ մոնիտորինգի տվյալները չեն համապատասխանել երկրների հետ:

Ողջ կյանքում: Հարեւանները տալիս են մեկ տվյալ, մենք մեր կողմից ստանում ենք այլ տվյալներ: Հայաստանից մենք քիչ տվյալներ ենք ստանում , քանի որ Հայաստանի հետ ջրային սահմանային ընդհանուր օբյեկտներ այդքան շատ չունենք:Վրաստանի հետ նման համագործակցությունը ավելի շատ է, այդ պատճառով ավելի շատ հարցեր են առաջանում: Թեեւ վերջերս մտքերի փոխանակում տեղի է ունեցել նաեւ հայ գործընկերների հետ:

Ադրբեջանցի գործընկերները հաճախ են խոսում ջրի` ֆենոլով աղտոտվածության մասին, հիմնական պատճառը այստեղ կենցաղայի՞ ն,  թե՞  արտադրական մնացուկների մեջ է:

Եւ կենցաղային, եւ արտադրական: Քանի որ այն շատ են կիրառում արտադրության մեջ: Կենցաղային աղտոտվածության հիմնական աղբյուրներից մեկը, իհարկե, լվացքի փոշիներն են:

Իսկ միայն կենցաղային մնացուկներն ե՞ ն ունակ առաջ բերել նման բաղադրություն, ինչպիսին գրանցվում է Ադրբեջանում:

Իհարկե ոչ: Այս պատճառով այն բաղադրությունը, որի մասին հայտնում է վարչական վիճակագրությունը, վկայում է արտադրական կեղտաջրերի առկայության մասին:

Ծանր մետաղով աղտոտված հատվածները ճի՞ շտ է համարել  բարձր գեոքիմիական ֆոնի հետեւանք:

Չեմ կարող համաձայնել նման կարծիքի հետ: Սա պարզապես աղտոտվածության արդյունք է: Ծանր մետաղը այդքան հեշտ վտակը չի աղտոտում: Եթե այն անգամ բնական աղբյուր է, ապա ինքն իրեն մետաղը գետի մեջ չի ընկնի:

Ինչպե՞ ս կարելի է ստուգել համատեղ մոնիտորինգների տվյալները, ինչպիսի՞  առաջարկներ եք լսել տարածաշրջանայն հանդիպումների ընթացքում:

Հակված են նրան, որպեսզի տեղեկատվության փոխանակումը արդար կատարվի: Համատեղ մոնիտորինգ եւ տեղեկատվության արդար փոխանակում:

Իսկ տեսականորեն ինչպիսի՞ ն կարող էր լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը: Միգուցե Վրաստանի կամ միջազգային կազմակերպությունների միջոցո՞ վ:

Կարծում եմ այսօրվա մեր հարաբերությունների պայմաններում հազիվ թե դա հնարավոր լինի ուղիղ իրականացնել: Շատ դժվարություններ կան շփման հարցում: պետական իշխանությունները նման համագործակցություն կունենան, ինչպիսին ունեն ՀԿ-ները, դժվար է ասել: Եթե նման համաձայնություն լինի, ապա կլինի նաեւ տվյալների փոխանակում: Վրաստանի հետ նման համաձայնություն կա, սակայն տվյալներ  արդարացիությունը դեռեւս հարցականի տակ է: Թեեւ տվյալների անընդհմեջ փոխանակում տեղի է ունենում:

Իսկ Հայաստանի հետ տրանսսահմանային ջրամբարների վիճակի մասին հիմնականում մենք տեղեկանում  ենք հայկական ՀԿ-ների՞, թե՞  պաշտոնական տվյալներից:

Որպես անկախ գնահատական, ՀԿ-ների տվյալները ընդունելի են, սակայն  որպես փաստերի աղբյուր մենք նման տվյալների վրա հիմնվել չենք կարող, մենք այստեղ օգտվում են երկու երկրների Բնապահպանությունների նախարությունների տվյալների վրա:

Իսկ քննարկումների ժամանակ ինչպիսի՞  որոշումներ են առաջարկում մեր ՀԿ-ները: Եվ կա արդյոք նման խնդիրների լուծման միջազգային փորձ, օրինակ Սուդանի եւ Եգիտոսի միջեւ` Նեղոսի հարցում:

Ոչինչ չի առաջարկվում... Հասկանում ե՞ ք, ինչ որ առաջարկություն անելը, դա լուրջ քայլ է եւ մեր բարեկամական հարաբերություններով հանդերձ` ոչ մենք, ոչ նրանք, չենք ցանկանում նման խնդիրներ ստեղծել:

Զրուցեց Արամ Գարեգինյանը