Հունվարի 14-ին, ժամը 13.45-ի սահմաններում դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցին հարակից այգում 1965 թ. ծնված Էդիկ Միրաքյանը «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից մի քանի անգամ կրակել է 1980 թ. ծնված Վահե Մանուչարյանի վրա եւ դիմել փախուստի:

Մանուչարյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 15.50-ին մահացել է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Էդիկ Միրաքյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: Նշենք, որ Վահե Մանուչարյանի եղբայրը՝ Սպարտակ Մանուչարյանը 2009 թ.-ի հուլիսի 1-ին ինքնաձիգի կրակահերթով գնդակահարել էր Կարեն Սոխակյանին: Ալավերդիի մեր աղբյուրները չեն բացառում, որ Վահե Մանուչարյանի սպանությունը կարող է լինել վրեժխնդրություն: