Վանաձորի Թեւոսյան 7 շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 25-ին ժամը 14.32-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.53-ին« մարվել` 15.02-ին:

Այրվել է 4 փեթակ եւ նստարան: Նույն օրը` ժամը 15©00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի 56/1 տան մոտի կաթսայատանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.19-ին, մարվել` 15.30-ին: Այրվել է մազութ` 20 քմ մակերեսով եւ 5 խմ աղբ:

Սեպտեմբերի 25-ին հրդեհներ են բռնկվել նաեւ հանրապետության խոտածածկ տարածքներում: Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում (ՙԿենտրոն՚ թաղամասի թիվ 6 մանկապարտեզի մոտ) այրվել է 4000 քմ,  Սեւան–Գեղամավան ավտոճանապարհին` 1000 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում` 5 հա խոտ:

Հրդեհները մեկուսացվել են ու մարվել: