Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ   եւ կամավոր հանձնել ինքնաշեն ինքնաձիգ, սպորտային ատրճանակ` առանց պահեստատուփի, «ՈւԶՌԳՄ 386-Պ-13-67» տիպի պայթուցիչ, 7,62 մմ 14 հատ եւ 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 1 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված հորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, բաժին է նեկայացել 41-ամյա մի տղամարդ   եւ կամավոր հանձնել   9 մմ տրամաչափի  ինքնաշեն ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 210, 7,62 մմ տրամաչափի` 232 եւ 9 մմ տրամաչափի   2 փամփուշտ ու հայտնել է, որ դրանք հայտնաբերել է իր տան նկուղից. զենք-զինամթերքն իր մոտ մնացել է 1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: