Սեպտեմբերի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գրիգոր Ծ.-ին, որը 2008 թ. փետրվարի 29-ից Ուկրաինայի ՆԳՆ Կիրովոգրադի մարզի Կիրովսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 26-ին, ժամը 10.10-ին, Գոգոլի փողոցի 86 շենքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























