Նախօրեին Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցել է 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում տուժած խանութների սեփականատերերին: Նրանց թվում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Առավոտը» փորձեց պարզել՝ ստացե՞լ է պարոն Ալեքսանյանը փոխհատուցում եւ արդյոք գո՞հ է գումարի չափից: Վերջինիս օգնականը թեեւ խոստացավ ճշտել ու ասել, սակայն հետո այդպես էլ չարձագանքեց մեր զանգերին: Այս առիթով ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերի պատասխանները կներկայացնենք առաջիկայում»,- գրում է «Առավոտ» թերթը։