Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը «Մենք չենք ծխում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են հեծանվային երթ-ուխտագնացություն Երեւան-Էջմիածին-Երեւան երթուղով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե երթին կմասնակցի ԵՊԲՀ շուրջ 50 ուսանող։ Հեծանվորդներն Էջմիածնի Մայր տաճարում կմասնակցեն օրհնության արարողությանը, կլինեն Մայր տաճարի թանգարանում։ Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։
Հեծանվային երթը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11.00, Երեւանի Շահումյանի հրապարակից։





























