Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստ է գումարելու:

Օրակարգում ընդգրկված է Երեւան քաղաքի Թիվ 1 եվ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու եւ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը հաստատելու մասին հարցը:

Նշենք, որ Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքի պատգամավորի տեղը թափուր էր մնացել, երբ Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ, իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահից հետո: