ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանը նախընտրում է որեւէ կերպ չմեկնաբանել Սերժ Սարգսյանի հնչեցրած վերջին գնահատականները, որոնք վերաբերում էին նրա ղեկավարած ոլորտին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Քուշկյանն այդ առնչությամբ ոչ համաձայնություն, ոչ էլ անհամաձայնություն է հայտնում: Նշենք, որ շաբաթ օրը հրավիրած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել էր առողջապահության ոլորտում արմատացած խնդիրների մասին եւ տիրող իրավիճակը որակել բացարձակ խայտառակություն: Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է այս ամենի առնչությամբ ստանալ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունը, նա հայտարարել է, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել: Նախկին նախարարն, ի դեպ, դասական ու խիստ ոճի կոստյումն արդեն փոխարինել է բժշկի արտահագուստով, ինչով էլ երեկ` «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել է մեր թղթակցի հետ»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























