Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.20-ին, ՀՀ ԱԻՆ Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբատ գյուղում   ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, մասամբ այրվել է «Վոլգա-ԳԱԶ 22»  մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.37-ին, մարտական 1 հաշվարկի կողմից:

Հանգամանքները պարզվում են:

Արարատի մարզային հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:

Կատարվում է քննություն: