ՀՀ Հեռուստատեության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2011 թ. մերժել է Ucom ընկերության հայտը՝ սեփական հեռուստահաղորդումներ հեռարձակելու թույլտվության մասին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը՝ ներկայացնելով 2011 թ. Հանձնաժողովի հաշվետվությունը: Նշենք, որ Ucom-ը ներկայում հեռարձակում է ոչ սեփական հեռուստահաղորդումներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ucom-ը պատկանում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին:
Գ. Ամալյանի տեղեկացմաբ՝ 2011 թ. հանրապետությունում գործել են թվով 94 հեռուստատեսություններ, որից 46-ը՝ վերտգետնյա եթերային, 1-ը՝ եթերամալուխային, 47-ը՝ կաբելային (մալուխային հեռարձակում): Ռադիոընկերությունների թիվը 20 է:
Հանրապետական սփռում ունեն հեռուստաընկերություններից 6-ը (եթերայի հեռարձակում), 45 հեռուստաընկերություն գործում է մեկ մարզի տարածքում, որից 28-ը՝ կաբելային, 17-ը՝ եթերային:
Ռադիոընկերություններից 3-ը գործում են Երեւանում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում, 14-ը՝ միայն Երեւանում, 3-ը՝ մեկ մարզի տարածքում:




























