Քրիստոնյաներին եւ հատկապես հույներին վիրավորող թուրքական ամոթալի «Ֆաթիհ 1453»  ֆիլմը արգելվել է ցուցադրել Լիբանանում:

Թուրքական Radikal-ի  փոխանցմամբ՝ «Ֆաթիհ 1453»  ֆիլմը Լիբանան բերած Empire կինոընկերության տնօրեն Բասարան Լիդը հայտարարել է, թե ֆիլմը Լիբանանում չի ցուցադրվի, քանի որ ստացել են քրիստոնյա համայնքի քննադատությունը: Նա շեշտել է, թե ցանկացել է խնդրի լուծման  հետ կապված խոսել եպիսկոպոսների հետ, սակայն հրաժարվել է այդ մտքից:

Նշենք, որ աշխարհի տարբեր քրիստոնեական համայնքներ քննադատել են քրիստոնյաների կոտորածը գովերգող թուրքական ամոթալի  ֆիլմը՝ կոչ անելով բոյկոտել այն:

Քրիստոնյաների կոտորածը գովերգող ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի փետրվարի 16-ին, 14:53-ին Թուրքիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում:

Հիշեցնենք, որ թուրքերը Կոնստանդնուպոլիսը գրավել են 1453-ին եւ մի քանի օր թալանել, բռնաբարել եւ կոտորել քրիստոնյա բնակչությանը: