Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Land Rover մակնիշի 32 ՍԼ 126 պետհամարանիշով ավտոմեքենան դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, 38-ամյա Գարեգին Խաչատրյանը տեղում մահացել է:





























