Արցախյան հերոսական հաղթանակների կերտման գործում մեծ դեր ունեցած «Արծիվ մահապարտներ» զորագնդի զինծառայողներն օրերս այցելել էին ԼՂՀ, որոնց պատվին պաշտպանության բանակի առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում, որին ներկա էր նաեւ բանակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը ողջունեց հավաքվածներին, շնորհավորեց «Արծիվ մահապարտներին» զորագնդի կազմավորման 20-ամյակի առթիվ եւ անդրադարձավ արցախյան գոյամարտի նվիրյալների գործած սխրանքներին:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաեւ հյուրերը: Նշենք, որ ԼՂՀ նախագահի հրամանով թվով 158 «Արծիվ մահապարտներ» զորագնդի անդամներ պարգեւատրվել են «Արիություն» եւ «Մարտական ծառայություն» մեդալներով:





























