Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 20/ 2 շենքի 54 բնակարանի բնակիչը ինքնասպանության փորձ է ուզում կատարել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 8-ին, ժամը 14.02-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: