Այսօր՝ հոկտեմբերի 8-ին կայացած Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդացության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնարարել է ուսումնասիրել տնակային ավաններում բնակվող, սոցիալապես անապահով եւ անբարենպաստ վիճակում գտնվող ընտանիքների պայմանները, խիստ կարիքավորներին տրամադրել վառելափայտ: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը: Իսկ այն ընտանիքները, որոնցում երեխաների թիվը շատ է կամ ընտանիքներում հաշմանդամներ կան, վարձակալական հիմունքներով բնակարաններ հատկացնել, որի վարձը փոխհատուցել քաղաքապետարանի բյուջեից:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների բնակարանային տնտեսությունների բաժնից փորձեց պարզել թե այս պահին Վանաձորում քանի ընտանիք է ապրում տնակներում, սակայն բաժնից հայտնեցին, որ բաժնի պետ Գրիշա Պառավյանը արձակուրդում է, իսկ տեղակալը տեղում չէր: Նշենք, որ Վանաձորի միայն «Սանկտ Պետերբուրգ» կոչվող տնակային ավանում ապրում են մեծ մասամբ սոցիալապես անապահով ընտանիքները:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի





























