Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 60-ամյա Գենադիկ Զ.-ն:
Կատարվում է քննություն:




























