Հոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երեւանի Հերացիի փողոցի թիվ 2 շենքի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճանապարհի բաժանարար բետոնյա պատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: