Հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երեւանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ: Ըստ մեր աղբյուրների`Թովմասյանի կինը ցանկանում է նոտար նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված նոտարական գրասենյակում: Ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն 3 տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը 1 տարի առաջ` 2011թ. նոյեմբերին: 2011-ից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ 2011-ից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Նոտարի քննությունների վերջին փուլը Թովմասյանի մոտ հարցազրույցն է, ուստի նրա կինն այդ քննությունը չհանձնելու «շանս» չունի»,- գրում է «168 ժամը»:




























