Երեւանում արդեն սկսվել է «iPhone 5» սմարթֆոնի վաճառքը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս մասին մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Նալբանդյան 50/175 հասցեում գտնվող խանութի աշխատակիցը։ Վերջինս հայտնել է նաեւ, որ «iPhone 5»-ի պահանջարկը բավական մեծ է։ Նոր սմարթֆոնը նշված խանութում վաճառվում է 599 հազար դրամով։ Տարօրինակ է սակայն, որ երեկ մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում «iPhone»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Orange» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատւ Լիլիթ Մարտիրոսյանն ասել է, որ Հայաստան նոր «iPhone 5» ներմուծելու բանակցությունները, որ սկսվել են սեպտեմբերին, դեռ շարունակվում են։ Այն հարցին, թե նոր սմարթֆոնը ե՞րբ կներկրվի Հայաստան, եւ ի՞նչ խմբաքանակով, Մարտիրոսյանը պատասխանել է. «Այս պահին դեռ բանակցում ենք Apple-ի հետ, որպեսզի Հայաստանում «iPhone 5»-ը կարողանանք ներկայացնել մինչեւ տարեվերջ»,- գրում է «Հայկական ժամանակը»: