Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները  Հովնաթանի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արսեն Ք.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու եւ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: