Փոթորկալից քամին եւ հորդառատ անձրեւները լուրջ վնասներ են հասցրել Աջարիային: Տարերային աղետը հատկապես հարվածել է Քոբուլեթիի շրջանին:

Ինչպես հաղորդում են տեղական իխանությունները, փոթորկի արդյունքում վնասվել են էլեկտրափոխանցման գծերը, տապալվել են սյուներ, որոշ վայրերում տեղի է ունեցել գազատար խողովակների վթար: Հանգստարանային Քոբուլեթի քաղաքում  փոթորիկը պոկել  է նաեւ բազմաթիվ տների տանիքներ, շրջել է ծառեր:

Աղետի վայրում են գտնվում Աջարիայի կառավարության ներկայացուցիչները, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Ծովափնյա շրջանից բացի, տուժել են նաեւ  Աջարիայի լեռնային շրջանները: Հորդառատ անձրեւների հետեւանքով սողանքներ են տեղի ունեցել Խելվաչաուրսի շրջանում: Վատ եղանակը շրջանում դեռեւս շարունակվում է: