Թուրքիայի նախագահի կողմից Չանաքայա պալատում կազմակերպվել էր ահաբեկչության դեմ պայքարում զոհված զինվորականներին հետմահու պարգեւատրման արարողություն, որի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ զոհված կապիտանի հայրը նախագահ Աբդուլլահ Գյուլի կողքին ուշագնաց է եղել եւ ընկել հատակին։ Զովածի մորը աշխատակիցները հազիվ են կարողացել հանդարտեցնել։

Կապիտանը ում հայրը ուշագնաց է եղել, սպանվել էր 2008 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների ընթացքում։