Դեղորայքի չարաշահումից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Օստրովսկու 42 տան բնակչուհի` 20-ամյա Արփինե Առաքելյանը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նույն օրը ժամը 20.35-ի սահմաններում: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: