Հայաստանի հանդեպ սպառնալիքները ամենուրեք շարունակվում են, իսկ Հայաստանի հանդուրժողականությունը արդարացնում է սպառնացողների հիմնավորումները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեծ բացթողման եւ սպառնացող վտանգների մասին:
Նրա խոսքով, Թուրքիան եւ Ադերբեջանը համաշխարհային հասարակական կարծիքը հոգեբանորեն եւ իրավաբանորեն նախապատրաստում են նրան, որ «խեղճ» ադրբեջանցիները պետք է ուժով լուծեն այդ հարցը: «Ամեն ինչ սկսեց, լեզուս էլ չի բռնում ասել, առաջին նախագահի պաշտոնավարման օրերից: Նա իրավիճակը ոչ միայն չէր պատկերացնում, այլեւ կամայականությունից ելնելով` նպաստեց նրան, որ մեր պետությունը սխալ քայլեր կատարի: Առաջին նախագահը նաեւ Հայաստանը ներգրավվեց պատերազմի մեջ: Ձեր խոնարհ ծառային արտաքսեցին, իսկ Մովսես Գորգիսյանին սպանեցին` սահմանին կռվ հրահրելով: Արցախի գավառական համարվող երկրորդ նախագահը եւս, ոչ մի պատկերացում չունի ստեղծված իրավիճակից»,- ավելացրեց Պարույր Հայարիկյանը: Ըստ Հայրիկյանի` Սերժ Սարգսյանը այդ բացասական ժառանգության կրողն է: «Սերժ Սարգսյանը փորձեց ֆուտբոլային դիվանագիտությամբ շտկել իրավիճակը, սակայն երբ նա ասում էր առանց նախապայմանների , ոչ ոք չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Արդյունքում` Հայաստնի առանց նախապայմանների հարաբերությունները սկսելու նախաձեռնությունը ձախողվեց»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Նա ստեղծված իրավիճակում առաջարկում է հակադարձել տնտեսական պատերազմ հայտարարած Թորքիային: Եվ պետք չէ դաշնակցել այն պետության հետ, ով հակառակորդին զենք է վաճառում: «Այս իրավիճակը ստեղծվել է ռուսական ինպերալիզմի ջանքերով` «Բաժանիր, որ տիրես սկզբունքով»,- հիշեցրեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ Հայաստանը պետք է հայտարարի, որ բանակցությունները հաջողության չի հասնում, քանի որ իրական կողմերը չեն մասնակցում բանկցություններին եւ հարց դնի, որ երեք ամիս հետո այս պայմաններում բանկցությունների չեն մասնակցի, ձեւավորի Միջազգային իրավական հնարավորությունները ուսումնասիրող հատուկ հանձնաժողով ստեղծվի , որտեղ ներգրավված կլինեն բոլոր նախկին ԱԳ նախարարները, միջազգային իրավունքի մասնագետները եւ այլ պաշտոնյաներ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























