Երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դառնա նախագահ, ամենակարճ ժամանակամիջոցում նախագահի պաշտոնը վերացնելու է:Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, միայն նախագահի ապարատի ծախսերով տարեկան մոտավորոպես կարելի է 200 ընտանիքի ապահովել բնակարանով: «Մենք կունենանք վարչապետ, ով լինելու է ընտրովի եւ դրան զուգահեռ փոխվարչապետ: Խորհրդարանի կազմը 131-ից կիջեցնեմ 101- 81:Այսօր դեմոկրատիան ճգնաժամի մեջ է, եւ ես նպատակ ունեմ, որ մենք, ոչ միայն շախմատի, այլեւ դեմոկրատիայի չեմպիոններ տանք :Հայաստանի քաղաքացին իրապես պետք է զգա, որ ինքը երկրի տերն է»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Նա չբացառեց, որ երկու ամսվա ընթացքում ընդդիմադիր պառակտված դաշտը միանա: Նրա խոսքով, Օսկանյանը հակադրվում է իր իսկ ժամանակներից սկիզբ առված սխալներին, հետեւաբար իր համար շատ դժվար է ընկալել ընդդիմադիր գործիչ: Լրագրողների այն հարցին, թե ում շուրջ պետք է համախմբվի ընդդիմադիր դաշտը, Հայրիկյանն ասաց` իր: «Ես կայացել եմ ավելին, քան որեւէ, այլ քաղաքական գործիչ: Բոլոր նախագահներն իրար հետ ավելի մեծ ներդրում չեն ունեցել մեր ժողվրդի կյանքում, քան ձեր խոնարհ ծառան»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























