Թուրքիան հերթական անգամ ցնցվել է անչափահասի նկատմամբ բռնաբարության փաստի հետ կապված լուրից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 2012-ի օգոստոսի 13-ին Ստամբուլի Բահչելիէվլեր թաղամասում գտնվող մանկատնից փախնելուց հետո 15-ամյա աղջիկը ենթարկվել է մոտ 100 հոգու բռնաբարությանը։

Նշվում է մանկահասակ աղջիկը ծանոթացել է մի կնոջ հետ, ով նրան շանտաժ անելով՝ ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ տղամարդկանց հետ։

15-ամյա աղջկա վերջին «հաճախորդը» ոստիկան է եղել, ով հասկանալով աղջկա վիճակը՝ անմիջապես ոստիկանության բաժանմունք է կապնվել։

Հոգեկան ծանր իրավիճակի մեջ հայտնված աղջիկը հոգեբանի օգնությամբ ցուցմունքներ է տվել՝ նշելով իրեն այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերությունների դրդած անձանց անունները։

Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալված մոտ 100 հոգու մի մասը խոստովանել է, որ գումարի դիմաց հարաբերություն է ունեցել աղջկա հետ։