ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը  նախագահի ոչ մի թեկնածուից վախենալու բան չունի: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

 ««Որովհետեւ  գործող նախագահը ալտերնատիվ  չունի, պետք է ալտերնատիվ լինի, որ ինչ-որ մեկից վախենանք: Կարող է մեկը Սերժ Սարգսյանին չսիրի  կամ տարաձայնություններ ունենա, բայց նախագահի այնպիսի թեկնածու, ինչպիսին գործող նախագահն է, ոչ մի մարդ չի կարող իր խղճին դեմ գնալ եւ ինչ-որ մեկի հետ համեմատի»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Հարցին, թե նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված քրեական գործը կկասեցվի՞, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են  գործող նախագահին, պարոն Հարությունյանն ասաց. «Բոլորը ագռավի պես կռռում են, որ Օսկանյանի գործը պիտի վատ լինի, եթե պաշտպանի, լավ կլինի: Ես էլ կարծում եմ՝ կարող է չպաշտպանի, բայց լավ լինի, կարող է պաշտպանի ու վատ լինի»»,- մեջբերում է «Առավոտը»: