Թուրքիայի Մարաշ նահանգի Էլբիստանի շրջանում կնոջ նկատմամբ բռնության հերթական սարսափելի դեպքն է գրանցվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էլբիստանի շրջանում բնակվող 40-ամյա Ի.Ա.-ի եւ նրա կնոջ՝ 32-ամյա Ս.Ա.-ի հարաբերությունները վերջին 3 տարում խիստ լարվել են, որի ընթացքում չդիմանալով ամուսնու բռնություններին 4 երեխաների մայր Ս.Ա.-ն որոշ ժամանակով հեռացել էր ծնողների տուն, սակայն երեխաների խնդրանքով կրկին վերադարձել:

Ըստ պնդումների, տուն վերադառնալուց օրեր անց, ամուսինը մի երեկո մտել է խոհանոց, որտեղ կինը ընկույզ է մաքրել: Ամուսինը մի քանի բառ փոխանակելուց հետո կնոջ գլուխը սկսել է պատերին խփել, որից հետո դանակով կտրել կնոջ քիթը, շուրթերը եւ մարմնի այլ մասեր, ապա կոտրել ձեռքերը:

Մոր ձայները լսելուց հետո խոհանոց մտած երեխաները հոր ձեռքից վերցրել են դանակը եւ արյան մեջ կորած մորը փրկելու համար ոստիկանություն զանգահարել:

Ոստիկանության կողմից ձերբակալված ամուսինը հայտնել է, թե իր կինը ամբողջ օրը զբոսնում է՝ չզբաղվելով երեխաներով, իսկ ինքը մի պահ կատաղել է եւ գնացել այդ քայլերին, սակայն զղջում է կատարվածի համար:

Շրջանից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակված ամուսինն արագ անհետացել է: