Թուրքիայի Բուրսա քաղաքում ձերբակալվել են 2 եղբայրներ, ովքեր թալանում էին մզկիթ մտած անձանց:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բուրսա քաղաքի մզկիթներից մեկում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են 2 հոգի մտնում մզկիթի լվացարան, որտեղ կախված են նամազ անողների բաճկոնները եւ իբր թե իրենք եւս կախում են իրենց բաճկոնները, այդ ընթացքում մաքրազարդում են կախված բաճկոնների գրպանները: Այնուհետ, եղբայրները, կարծես ոչինչ չի եղել, հանգիստ հեռանում են մզկիթից:
Ոստիկանությանը հաջողվել է մզկիթի հարեւանությամբ գտնվող խանութների աշխատողներից ճշտել եղբայրների մեքենայի համարը եւ ձերբակալել նրան:
Պարզվել է, որ մզկիթում գողություն կատարողները՝ 45-ամյա Ռեջեփը եւ 38-ամյա Չելիքը Բուրսա են եկել Տրապիզոնից:




























