Փետրվարի 1-ից HSBC BANK ARMENIA ընկերությունում գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ասթրիդ Քլիֆորդը: Նա կփոխարինի ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Թիմ Սլեյթերին: Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին HSBC BANK ARMENIA-ից՝ նշանակումը դեռ պետք է հաստատվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։