Նախօրեին «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի Արտաշատի մասնաճյուղը պայթեցնելու մասին սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով ձերբակալված Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը երեկ ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այդ մասին գրում է  «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնին։

«Երեկ հայտնել էինք, որ տղամարդը սպառնացել է բանկը պայթեցնել այն պատճառով, որ այդտեղից վերցրած վարկերը չի կարողանում մարել։ Հայտնել էինք նաեւ, որ այն գյուղացիները, ումից բանկը ներկայումս այդ վարկը գանձում է, Սիմոնյանին միշտ հորդորել են. «Ախպեր մի բան արա, մենք էլ կսնանկանանք»»,- գրում է «Հայկական ժամանակը»։