Հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի նկուղում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 3-ին, ժամը 04.49-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել՝ 05.07-ին: Նկուղում այրվել է  Ե. Մկրտչյանին պատկանող խորտկարանի պատուհանը եւ երաժշտական գործիք: