Նոյեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 86-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ձորը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: