Շատ մեծ գռեհկություն կա այն հանգամանքի մեջ, որ կուսության փաստը ցուցադրական է դառնում, շեշտվում է եւ բոլորի համար ներկայացում է դառնում: Այս մասին այսօր նոյեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Բայց, երբ նայում ենք մեր շուրջը, կարծես թե այդ թատրոնի հատվածից մարդիկ հետ են գալիս: Այդ բեմականացումը դառնում է երկրորդական եւ անցնում է անցյալի գիրկը: Բայց բուն փաստը, որ տղամարդը ցանկանում է իր կնոջ կյանքում լինել առաջին տղամարդը, այս երեւույթը պահպանվում է եւ այս երեւույթի մեջ բավականին իմաստություն կա»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ եթե աղջիկն ինչ-ինչ հանգամանքներում կորցրել է կոսությունը, չի կարելի ասել, որ նա կորցրել է բարոյականությունը ընդհանրապես:«Կարող է կուսությունը չկորցրած աղջիկը բարոյականության տեսակետից շատ ավելի ցածր մակարդակի վրա գտնվի, քան կորցրածը»,- հիմնավորեց հոգեբանը:




























