Ակտուալ է, ոչ միայն Հայաստանի ներսի, այլեւ արտագնա մարմնավաճառությունը: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ ավելացրեց, որ այս արատավոր երեւույթը միշտ էլ բնորոշ է եղել մարդկությանը:
Հոգեբանը, սակայն, դեմ է երեւույթի օրինականացմանը:
«Շատ տարբեր մոտեցումներ կան, օրինակ ասում են ավելի լավ է օրինականացնեն, բժշկական հարցեր լուծեն եւ այլն եւ այլն: Անկեղծ ասած, ես կողմ չեմ, որովհետեւ օրենքի ուժ տալով, կնշանակի ախտին ճանապարհ տալ»: Նար խոսքով, մարմնավաճառության հիմքում շատ հաճախ ընկած է կնոջ սեռական մղումները եւ, ոչ միայն գումար վաստակելը: Այսինքն կինը գնում է այդ քայլին, որովհետեւ իր համար հաճելի է: «Մեզանում կա ինչ, որ մի տոկոս, որը գումարի հետ է կապված: Գնում է այդ ճանապարհով, գումար է վաստակում, որ ուղարկի երեխաներին պահի: Շատ ցավալի է եւ չարդարացված: Դա մեծագույն ողբերգություն է, եթե կինը այդ ճանապարհով ընտանիք է պահում: Շատերն էլ խաբվում եւ թրաֆիքինգի զոհ են դառնում, նրանց հետ պետք է աշխատել եւ նրանց հետ բերել այդ ճանապարհից, իսկ համոզված մարմավաճառի հետ աշխատելը անիմաստ է»,- ավելացրեց հոգեբանը:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ, արձագանքելով խնդրին, ասաց.«Ինչո՞ւ պետք է չանի, եթե իրեն հաճելի է` կանի, չէ: Բայց պետք է չանի ի՞նչի համար: Աստծո մեծագույն խնդիր կա դրված` հոգու փրկության խնդիրը: Եթե այդ խնդիրը հանում են, ամեն ինչ կարելի է անել` շնանալ,հարբել, մարդասպանություն եւ այլն եւ այլն»:





























