Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  Պ, Մ, եւ Մ-ի  Շ-նները միասին ծեծի է ենթարկել Պ. Շ-ի կնոջը` Գ. Շ-ին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է  իրենց մոտ: Պ.Շ-ն, Մ.Շ.-ն եւ Մ.Շ.-ն մեղադրվում են նրանում, որ 2012թ. հուլիսի 19-ին ժամը 23:30-ի սահմաններում կենցաղային հարցի շուրջ առաջացած վեճի ժամանակ  միասին ծեծի են ենթարկել Պ. Շ-ի կնոջը` Գ. Շ-ին` պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով`ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: