Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հերթական հանդիպումն է կայացել Բաքվում՝ ռուս-ադրբեջանական հումանիտար համագործակցության համաժողովի շրջանակներում: Նշենք, որ Սերգեյ Նարիշկինն անցած տարի մի քանի անգամ այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք եւ, համաձայն ներքին տեղեկությունների, այդ երկրում Կրեմլի քաղաքականության պատասխանատուն է:
«Հումանիտար համագործակցության ռուս-ադրբեջանական համաժողովը երկրների միջեւ համագործակցության լավ օրինակ է եւ կարող է անցկացվել մշտական հիմունքներով»,- ասվել է հանդիպմանը: «Այդ համաժողովը կարող է հումանիտար ոլորտում միջազգային համագործակցության լավ օրինակ դառնալ»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի խոսքով, այս համաժողովը բավական ընդգրկուն ծրագիր ունի եւ «շատ դրական միջոցառում է»:
Ինչպես նշել է Ալիեւը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հումանիտար համագործակցությունը «լուրջ հիմք» եւ հեռանկարներ ունի", իսկ Նարիշկինը նկատել է, որ այն կարելի է ամենամյա դարձնել:




























