«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հյուսիսային Ճառագայթ փողոցի թիվ 17 հասցեի դիմաց նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Կատարվում է քննություն: