Շուտով «Օդնոկլասնիկի» սոցցանցում բոլոր սմայլիկներն անվճար կդառնան: Այդ մասին «Իզվեստիային» հայտնել է Mail.Ru Group-ի «Սոցիալական ցանցեր» ստորաբաժանման փոխնախագահ եւ բիզնես-գծով ղեկավար Իլյա Շիրոկովը:
Այժմ «Օդնոկլասնիկի»-ում երկու տեսակի սմայլիկներ կան. անվճար՝ քառակուսի, եւ վճարովի՝ մնացածները, ներառյալ կլոր «բոքոնիկ» սմայլիկները: 20 օրվա օգտագործման համար դրանց վճարը 35 ռուբլի է: «Օդնոկլասնիկի»-ն վճարովի սմայլիկները թողարկել է 2009թ.-ից:
Սմայլիկների հարցը «ՎԿոնտակտե», «Ֆեյսբուք» եւ «Օդնոկլասնիկի» սոցցանցերում այս տարի հատկապես ակտիվ է քննարկվում: Եթե վերջինս հենց սկզբից սմայլիկներ ուներ, ապա «Ֆեյսբուք»-ում դրանք ներդրվեցին միայն այս տարվա հունիսին, հետո էլ՝ «ՎԿոնտակտե»- ն նույնն արեց:
Սմայլիկներն անվճար դարձնելու հստակ ամսաթիվը «Օդնոկլասնիկի»-ում հրաժարվել են հայտնել:




























