Իրաքում եզդիների հանդեպ շարունակվում է անմարդկային վերաբերմունքը: Ինչպես տեղեկացնում են այնտեղ բնակվող եզդիները, նոյեմբերի 7-ին քրդական զորքերի կողմից սպանվել են 10, վիրավորվել՝ 100 եզդիներ, այդ թվում՝ կանայք եւերեխաներ: Այդ մասին նշվում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունում։

«Վիրավորական է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն այս շարունակական հալածանքների հանդեպ: Քրդերրի նպատակն է նման վայրագությունների միջոցով դատարկել եզդիաբնակ շրջանները: Նրանց այդ ծրագիրը իրականացնելու համար ներկայումս խոչընդոտներ չկան: Այն, որ ԱՄՆ-ն Իրաքում կարեւորում է իր քաղաքական եւ տնտեսական շահը, աներկբա է եւ, փաստորեն, չարժի հուսալ, որ նրանց կողմից Իրաքում բնակվող եզդիների իրավունքները կպաշտպանվեն: Այս ամենը հաշվի առնելով՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը խնդրանքով դիմում է բոլոր այն երկրներին, որոնց ժողովուրդները նույնպես ենթարկվել են ցեղասպանությունների, անտարբեր չլինել Իրաքում բնակվող եզդիների ճակատագրին: Այսօր եզդիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: Ի վերջո, մենք համոզված ենք, որ կատարվող անիրավության հանդեպ անտարբերությունը նույնչափ հանցավոր երեւույթ է, որքան որ նոր մի ցեղասպանութուն կատարելը»,- նշվում է հայտարարությունում: