Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 63-ամյա բնակիչ Հովհաննես Վարդանյանն, այսօր` նոյեմբերի 8-ին, մի կերպ փրկվել է ինքնահրկիզումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը:
Նրա պատմելով, Հովհաննես Վարդանյանը կաթված տարած անձնավորություն է: «Բակում նստած ծխախոտը վառելիս կրակը կպել է սինթետիկ «ռետուզին» եւ այդպես կրակը տարածվել է»,-ասաց գյուղապետը:
Նա նաեւ չհերքեց, որ Հովհաննես Վարդանյանը հոգեկանի հետ խնդիրներ ունի: Վերջինս ամուսնացած չէ եւ երեխաներ չունի:
Ի դեպ, բնակիչներին սկզբում թվացել է, թե տունն է այրվում եւ հրշեջներ են հրավիրել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Հովհաննես Վարդանյանն է հրկիզվում: Գյուղի բնակիչներն ու հարազատները կարողացել են մարել կրակը եւ Վարդանյանին տեղափոխել հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























