Հայաստանի զինված ուժերի թիվ N զորամասի կապիտան, 29-ամյա Լ.Ա.-ն ոտքով հարվածել է շարքային զինծառայող Է.Ա.-ի ամորձիներին:Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը իրեն մոտ վարույթ է ընդունվել նոյեմբերի 7-ին եւ առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Գործի նյութերի համաձայն, Հայաստանի զինված ուժերի թիվ N զորամասի կապիտան 29-ամյա Լ. Ա.-ն անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը՝ մասնավորապես ոտքով մեկ անգամ հարվածելով շարքային Է.Ա.-ի ամորձիներին:

Քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):

Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: