Նոյեմբերի 10-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Այգեկցու փողոցի թիվ 95 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ տան բազմոցին հայտնաբերել են մոտ 60 տարեկան տղամարդու դի:





























