Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան եւ Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերը զբաղեցրած վարչական շրջանները մնացել են ամփոփոխ, իսկ երորրդ հորիզնականը կիսել են Արաբկիր,  Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ երկու ամիսների ընթացքում արձանագրել են Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն վարչական շրջանները:

Սեփական եկամուտների հավաքագրման` մասնավորապես աղբահանության վարձավճարների գանձման ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առավել հետեւողական լինել եւ աշխատանքներ տանել ավելի բարձր ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ:

««Համայնքային շատ ծրագրերի իրականացումը պայմանավորված է հենց սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներից: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում աշխատանքների կամզակերպման արդյունավետության հետեւողական բարձրացման վրա»«,-նշել է Տարոն Մարգարյանը:

Հատկանշական է, որ նախորդ ամսվա ընթացքում տարատեսակ մշակութային միջոցառումների կազմակերպման եւ պատշաճ անցկացման համար վարչական շրջաններում գրացվել են բարձր ցուցանիշներ, ինչի կապակցությամբ քաղաքապետն իր գոհունակությունն  է հայտնել:

Տարբեր ոլորտներում երկու ամիսների հետեւողական եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ աղյուսակային ընդհանուր սանդղակում աճողական արդյունքներ են գրանցել Մալաթիա-Սեբաստիա  եւ  Շենգավիթ  վարչական շրջանները:

Անդրադառնալով գնահատման եւ վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները` առավելագույն արդյունքներ ու, հետեւաբար,  բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ Քաղաքապետը նաեւ հիշեցրել է, որ վարչական շրջանների աշխատանքի գնահատման եւ վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով  լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների աշխատակազմերը կխրախուսվեն: