«Շատ-շատ մեծ սպասումներ կային այս նախագահական ընտրություններից, երեւի 2008 թվականից հետո ամեն օր սպասել ենք, թե այս օրը երբ է գալու, ու չենք պատկերացրել, որ կարող է այսպիսի լճացած, միապաղաղ վիճակ լինել»:
Երեկ այսպես է պատասխանել 2008թ. մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանը, թե ընտրություններից 3 ամիս առաջ ինչպես է գնահատում երկրում տիրող վիճակը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ըստ Ալլա Խաչատրյանի, տպավորությունն այնպիսին է՝ կարծես նախընտրական փուլում չգտնվենք:
Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հայրն էլ` Ռոբերտ Հարությունյանը, հայտարարել է, թե այն վերաբերմունքը, որին այսօր արժանանում է իրենց ընտանիքը, «մի քիչ մարդկային չէ»: «Եթե ընտրությունից ընտրություն մեզ պետք է հիշեն, ավելի լավ է չհիշեն»,- ասել է Հարությունյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























