«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Կորյունի փողոցում գտնվող «Իքս, իքս, իքս» բարում: Այնտեղի աշխատակցուհին երից մեկը (հասկանալի պատճառներով անունը չենք նշում) մի բուռ դեղ է խմել՝ ինքնասպան լինելու նպատակով:
Սակայն նրան շտապ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է նրա կյանքը փրկել:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդ աղջկա ինքնասպան լինելու պատճառներից մեկն այն է, որ վերջերս ամուսնուց բաժանվել է ու սոցիալապես վատ պայմաններում է ապրում:




























