Եղվարդի խճուղում` թիվ 33 շենքի մոտակայքում, ավտոմեքենայից տեղի է ունենում գազի արտահոսք: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 15-ին, ժամը 00.01-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 15 MR 555 պետհամարանիշով ավտոմեքենայից գազ է արտահոսում: ԱԻ արձագանքման խումբը եւ հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչեւ բալոնում գազի ծավալի սպառվելը: