ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինը ՀՀ բանկային համակարգում ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սետիֆիկատ: Բանկը սերտիֆիկացվել է անգլիական Certification International ընկերության կողմից:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մամուլի ծառայությունից, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի մշակումն իրականացվել է GrantThoronton կազմակերպության կողմից, իսկ սերտիֆիկացումը եւ համապատասխան աուդիտի անցկացումն իրականացվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) եւ Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից(IEC):
ISO 27001 ստանդարտն իր պահանջներն է ներկայացնում կազմակերպության Տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգին` ապացուցելու, որ տվյալ կազմակերպությունը ի վիճակի է պաշտպանել իր տեղեկատվական ակտիվները` այդ թվում հաճախորդների անձնական տվյալները, նրանց ֆինանսական ակտիվներին վերաբերող, օրենքով եւ ներքին քաղաքականությամբ սահմանված գաղտնի տեղեկատվությունն ու տվյալները:
«Տեղեկատվության պաշտպանություն» հասկացությունը միջազգային ստանդարտի կողմից նկարագրվում է ինչպես գաղտնիության, ամբողջականության եւ տեղեկատվության հասանելիության ապահովում:
Անգլիական Certification International ընկերության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ սերտիֆիկացումը վկայում է Բանկի տեղեկատվական անվտանգության ապահով եւ անխափան համակարգի առկայության մասին:





























