Նոյեմբերի 14-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները  Լենուղի գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ին, որը նոյեմբերի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի բնակարանից գողացել է 57.000 դրամ եւ միջնակարգ կրթության գերազանցության պարգեւանշան:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մետաղյա ոսկեգույն պարգեւանշանը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն: